Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը վիրավորվել է իր առանձնատան վրա զինված հարձակման հետևանքով (տեսանյութ, լուսանկարներ)

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը վիրավորվել է իր առանձնատան վրա զինված հարձակման հետևանքով (տեսանյութ, լուսանկարներ)
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը վիրավորվել է իր առանձնատան վրա զինված հարձակման հետևանքով (տեսանյութ, լուսանկարներ)

Oգոստոսի 28-ին զինված հարձակում է կատարվելՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: Արման Մկրտումյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, ծանրության աստիճանը եւ բնույթը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա հոսպիտալացված չէ:

Այս առնչությամբ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:

Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:

Հ. Ռիժենկոն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

Ոստիկանությունը դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Առգրավվել  են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

www.youtube.com/watch?v=CwPRxveglJU