Ավետ Պողոսյանը՝ ԲՏԱ փոխնախարար

Ավետ Պողոսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

«Սիրելի ընկերներ, այսօրվանից գործունեությունս շարունակելու եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ զբաղեցնելով ԲՏԱ նախարարի տեղակալի պաշտոնը:

Ի թիվս այլ ոլորտների, համակարգելու եմ նաև տիեզերական գործունեության ոլորտը:

Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջերս Երկիր մոլորակի ուղեծիր ուղարկեց իր առաջին արբանյակը: Առջևում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումն է և ոչ միայն: Ի գործ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Պողոսյանը: