Հայաստանի բաժնետոմսերը վառվեցին

Հայաստանի բաժնետոմսերը վառվեցին
Հայաստանի բաժնետոմսերը վառվեցին

Հայաստանի կառավարությունը մի քանի ամիս առաջ հայտարարեց Հայաստանի եվրոպական բաժնետոմսերի թողարկման որոշման մասին, ինչի միջոցով Հայաստանը պետք է մարեր Ռուսաստանի 500 միլիոն դոլարի վարկը: Այդ վարկը վերցրել էին հակաճգնաժամային նպատակներով, հատկացրել հիմնականում Հայաստանում գործող ռուսական, ինչպես նաեւ յուրային օլիգարխների ձեռնարկություններին:

Այդ վարկը վերցրել էին հակաճգնաժամային նպատակներով, հատկացրել հիմնականում Հայաստանում գործող ռուսական, ինչպես նաեւ յուրային օլիգարխների ձեռնարկություններին: Հետո պարզվում է, որ վարկը մարելու համար պետական բաժնետոմսեր պետք է հանվեն միջազգային շուկա: Այսինքն, ստացվում է, որ ձեռնարկությունները, որոնք վարկ են ստացել, չեն կարողացել ապահովել բավարար վերադարձելիություն, այլապես հարց է առաջանում, թե ինչու է պետությունը վարկ փակելու համար փաստացի նոր պարտք վերցնում արտերկրից՝ բաժնետոմսերի վաճառքի միջոցով:

Բայց հիմա, այն բանից հետո, երբ Հայաստանը կտրուկ եւ անակնկալ կերպով հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ամիսներ շարունակ բանակցելուց եւ նախաստորագրելու հավաստիացումներից հետ, հարց է առաջանում, թե ով է գնելու Հայաստանի պետական բաժնետոմսերը:

Այսինքն, ինչ արժեք եւ վստահելիություն կարող են ունենալ մի պետության բաժնետոմսեր, որի իշխանությունը կարող է մի քանի ամիս շարունակ մի բան ասել, եւ մի քանի րոպեում անել լիովին, տրամագծորեն հակառակ բան: Այդ պետության բաժնետոմսը ավելի մեծ արժեք չի կարող ունենալ, քան սովորական անձեռոցիկը, որովհետեւ արժեք ունեն այն պետությունների բաժնետոմսերը, որոնք կանխատեսելի եւ կամային իշխանություն ունեն՝ պետական արժանապատվության զգացումով, որոնց համար ինքնիշխանությունը արժեք է, ոչ թե փոխարժեք:

Թեեւ, արդեն գուցե Հայաստանը չունի Ռուսաստանի 500 միլիոն դոլարը վերադարձնելու անհրաժեշտություն, քանի որ Ռուսաստանին «վերադարձվել» է ավելին՝ պետության ապագան: Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Մոսկվան Հայաստանին գուցե մեծահոգաբար կզիջի 500 միլիոն դոլարը, իհարկե կրկին ոչ հենց այնպես: Կարդալ ավելին