Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի վրա

Ստեփանակերտում ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք քաշքշել են, հարվածներ հասցրել։ Միջադեպը տեղի է ունեցել Հայկ Ղազարյանի՝ երկու օր առաջ մի խումբ քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելուց հետո, որի ընթացքում մի ոստիկան խլել էր նրա հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել էին՝ տեսագրությունը ջնջած։ Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթը:

«Քաղաքի կենտրոնում էր՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ մեր գրասենյակից մի քիչ ցած։ Գնում էի տուն։ Բռնեցին, մտցրին դալանը, ուզում էին առևանգել։ Գոռգոռոցս դիտավորյալ դրել եմ, որ չտանեն։ Ընկել եմ, քաշքշել են։ Քթիս խփել են»,- ասաց Հայկ Ղազարյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: