Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ

Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ օդուժի հրամանատարության մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության  խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ Ан-26 ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ընթացքում:

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 27 մարդ՝ անձնակազմի 7 անդամ և 20 կուրսանտ:

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով զոհվել է 26 մարդ.  Հաղորդվել էր, որ 2 կուրսանտի հաջողվել է դուրս ցատկել ինքնաթիռից, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Նա հիվանդանոցում մահացել է: Գտնվել է 23 մարդու դի, մյուս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հետաքննությունը ինքնաթիռի կործանման 4 տարբերակ է դիտարկում.

  1. Աղետը տեղի է ունեցել թռչող սարքի ագրեգատների տեխնիկական խնդիրների պատճառով
  2. Աղետը տեղի է ունեցել անձնակազմի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
  3. Աղետը տեղի է ունեցել թռիչքները կառավարելու համար պատասխանատու անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
  4. Աղետը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը և այն թռիչի պատրաստելու աշխատանքները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: