Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու միջնորդությունը

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու միջնորդությունը
Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Մանվել Գրիգորյանը նոյեմբերի 5-ին ևս դատական նիստին չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով։