Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել

Կանադայի Ալբերտա նահանգը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանությունները ճանաչող օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

Օրենքի ընդունմամբ՝ նահանգում ապրիլը հռչակվել է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նահանգապետ Ջեյսոն Քենիին և օրենսդիր մարմնի բոլոր անդամներին՝ սկզբունքային դիրքորոշման և արդարությանն ու ճշմարտությանն ուղղված աներեր հանձնառության համար: