Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

Նշենք, որ թթվածին արտադրող 8 կայանից 2-ը հնարավոր է դարձել “UCLA’s operation Armenia”-ի ֆինանսավորմամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օժանդակությամբ:

Սա Հայաստան-Սփյուռք ամուր կապերի և սերտ համագործակցության վառ օրինակներից մեկն է:

Հիշեցնենք, որ միայն այս տարի հանրապետության բժշկական կենտրոններում տեղադրվել է թթվածին արտադրող 8 կայան:

Ընդհանուր առմամբ այս պահին ունենք 16 կայան, ինչը մեծապես կնպաստի COVID-19-ի դեմ պայքարում անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: