«Օրակարգում նման հարց չկա, չենք քննարկել»․ Ծառուկյանը Քոչարյանի հետ հանդիպման մասին

«Օրակարգում նման հարց չկա, չենք քննարկել»․ Ծառուկյանը Քոչարյանի հետ հանդիպման մասին
«Օրակարգում նման հարց չկա, չենք քննարկել»․ Ծառուկյանը Քոչարյանի հետ հանդիպման մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց, որ ազատ արձակվելուց հետո չի հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Օրակարգում նման հարց չկա, մենք չենք քննարկել»,- նշեց նա։

Ծառուկյանն ասաց, որ ընդհանրապես Քոչարյանի հետ կապ չունի։ «Ոչ զանգահարել եմ, ոչ հանդիպել եմ»,- շեշտեց նա:

Հարցից, թե ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, նա վրդովվեց. «Ինչի՞ պիտի խուսափեմ։ Չի եղել, չենք զանգել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Իր և Քոչարյանի նախկին կապին անդրադառնալով և հարցին ի պատասխան, թե ժամանակին Քոչարյանն իրեն աջակցում էր,  Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ինձ ոչ մեկը չի աջակցել, որևիցե մեկի առաջ ոչ պարտավորություն ունեմ, որևիցե մի բան չունեմ, հերիք ա»: