Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան. IRNA

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Փաշինյանը Թեհրան է մեկնում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով:


Գործակալությունը նաև հայտնում է, որ հանդիպումը տեղի կունենա «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում, որտեղ կստորագրվի երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագիր: