ՊՆ-ի «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է․ Factor.am

Այսօր՝ ժամը 15։10-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել մոտ 75-ամյա տղամարդու։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ին հայտնեց, որ վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ կարճ ժամանակ անց տղամարդը մահացել է։

Նշենք, որ ըստ  shamshyan.com-ի` «ԿամԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։