Մոտակա ժամերին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում. մամլո խոսնակ

Մոտակա ժամերին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում. մամլո խոսնակ
Մոտակա ժամերին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում. մամլո խոսնակ

Հայաստանի նախագահին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջու շփման գծում իրավիճակի լարման մասին, եւ առաջիկա ժամերին նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք կկատարի Երեւանում: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին:

Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ուր ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը: 

Ըստ մամլո խոսնակ Հակոբյանի, ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրավիճակի լարման մասին:

«Մոտակա ժամերին հանրապետության նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երեւանում»,-ըստ Արմենպրեսի ասել է Վլադիմիր Հակոբյանը