Կարգապահական տույժ մաշված և քրքրված դրոշի համար

Կարգապահական տույժ մաշված և քրքրված դրոշի համար
Կարգապահական տույժ մաշված և քրքրված դրոշի համար

ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի մասնաշենքի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշը գտնվել է գունաթափված, մաշված և քրքրված վիճակում, ինչը ժամանակին չի նկատվել բաժնի պետի կողմից, իսկ դրոշը փոխարինվել է նորով լրատվամիջոցներում հրապարակում հայտնվելուց հետո միայն:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ ՀՀ պետական խորհրդանիշ հանդիսացող ՀՀ դրոշի պատշաճ տեսքը չապահովելու համար, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարատ Պողոսյանը ենթարկվել է կարգապահական տույժի:

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին ՀՀ օրենքների պահանջների խախտումները բացառելու նպատակով ոստիկանության պետի նույն հրամանով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումների վարչական շենքերի վրա տեղադրված ՀՀ պետական դրոշի պատշաճ տեսքն ապահովելու համար, ինչպես և ենթակա անձնակազմի շրջանում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ՀՀ պետական խորհրդանիշներին՝ ՀՀ պետական դրոշին և զինանշանին ներկայացվող պահանջները օրենքով սահմանված կարգով կատարելու ուղղությամբ:

© Medialab.am