Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել. «ՀԺ»

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել. «ՀԺ»
Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը քիչ առաջ ազատ է արձակվել. «ՀԺ»

ՔԿ-ից տեղեկացրին, որ հաշվի առնելով, որ Հովհաննիսյանը ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, ՔԿ դեպոզիտ հաշվին փոխհատուցել է պատճառված վնասը (20 միլիոն), ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս: Ավելին` սկզբնաղբյուրում։