Էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 9-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի հետևանքով այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), 6 անջատիչ և 2 էլեկտրական հաշվիչ։