Բեյրութում պայթյունի հետևանքով վնասվել է նաև Անթիլիասի կաթողիկոսարանը․ Լուսանկարներ

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով վնասվել է նաև Անթիլիասի կաթողիկոսարանը: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն:

«Այսօր յետ միջօրէին Պէյրութի նաւահանգիստի մէջ հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ: Այսպէս, վնասուեցան Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, նոյնպէս՝ Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կեդրոններու, ինչպէս նաեւ ԿԻԼԻԿԻԱ թանգարանի»:

Հիշեցնենք՝ երեկ Բեյրութի քաղաքային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունը մեծ ավերածություններ էր հասցրել քաղաքին։ Պայթյունի հետևանքով շուրջ 73 մարդ մահացել էր, 4000-ից ավելին ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։