Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ
Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է Հովիկ Աբրահամյանը:

Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ:

Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: Այդ կապակցությամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am