Սուբվենցիոն ծրագրերի կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը և կառուցումը. Սուրեն Պապիկյան

Սուբվենցիոն ծրագրերի ոչ պակաս կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը կամ դրանց կառուցումը այն բնակավայրերում, որտեղ բացակայում են երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովող հաստատությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքային եռուզեռ է բազմաթիվ համայնքներում. դրանցից մի քանիսը ներկայացված է ստորև.

Զարթոնք համայնքում (Արմավիր) մանկապարտեզի կառուցում,
Արաքս համայնքի (Արմավիր) մանկապարտեզի ընթացիկ վերանորոգում,
Սյունիքի մարզկենտրոն Կապանում թիվ 8 ՆՈՒՀ շենքի վերանորոգում»,- գրել է նախարարը:

‼️Սուբվենցիոն ծրագրերի ոչ պակաս կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը կամ դրանց կառուցումը այն բնակավայրերում,…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Monday, February 15, 2021