«Թթի բաղ» տեղանքից հայտնաբերել է ռազմամթերք և տեղափոխել իր արհեստանոց․վնասվածք՝ ռազմամթերքի պայթելու պատճառով

Հունիսի 13-ին ժամը 11:55-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 10:30-ին աջ ստորին վերջույթի հրազենային, բեկորային վիրավորում, վեգ ոսկրի եզրի բեկորային կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Դ.-ն (ծնված 1944թ.):

Այդ մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։

 Տեղամասային տեսուչը պարզել է, որ Հ. Դ.-ն հունիսի սկզբին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի վարչական տարածքի «Թթի բաղ» կոչվող տեղանքից հայտնաբերել է 1 հատ անհայտ ռազմամթերք և տեղափոխել նշված հասցեում իրեն պատկանող արհեստանոց, որտեղ հունիսի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում ռազմամթերքից մետաղը անկյունային հղկիչով առանձնացնելու ժամանակ պայթել է, ինչի արդյունքում արձակված բեկորներից վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է փորձաքննություններ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին

Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ցանկացած անծանոթ առարկա կամ պայթուցիկ այլ նյութեր հայտնաբերելու դեպքում, անհապաղ դիմել ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բաժիններ, կամ զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով: