Ընդդիմության անդամները այսօր ևս շարունակել են բողոքի ակցիաները՝ փակելով փողոցներ. լուսանկարներ

Members of the Nikol Aghbalyan Student Union blocked the streets of Yerevan during a protest action against the current Government

Այսօր Երևանի տարբեր հատվածներում շարունակվել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամների բողոքի ակցիաները: Դրանք ուղեկցվել են երևանյան մի շարք փողոցները, այդ թվում՝ Հաղթանակի կամուրջը փակելով: Ակցիայի մասնակիցները հիմնականում ՀՅԴ երիտասարադկան «Նիկոլ Աղբալյան» միության դաշնակցական երիտասարդներն են:

Members of the Nikol Aghbalyan Student Union blocked the streets of Yerevan during a protest action against the current Government
Members of the Nikol Aghbalyan Student Union blocked the streets of Yerevan during a protest action against the current Government
Members of the Nikol Aghbalyan Student Union blocked the streets of Yerevan during a protest action against the current Government

Այսօր ավելի վաղ՝  Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, ոստիկանները ապօրինի շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը և սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։

Այնուհետև հաղորդվեց, որ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։

Members of the Nikol Aghbalyan Student Union blocked the streets of Yerevan during a protest action against the current Government

Պատգամավոր Արամ Վարդևանյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է. «Ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ, ոստիկանությունը, վստահ եմ, տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ»: