ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից և վերանշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով, այնուհետ վերանշանակվել են:

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արմեն Աբազյանը վերանշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։