Վրաստանում հունիսին գնաճը դանդաղել Է մինչև 12,8 տոկոս

Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել Է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել Է 13,3 տոկոս, ասված Է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսին տարեկան հաշվարկով ամենից շատ աճել են մրգերի եւ խաղողի գները (2,2 տոկոս), սուրճինը, թեյինը եւ կակաոյինը (1,2 տոկոս), հացինը եւ հացամթերքներինը (1 տոկոս), մսինը եւ ճարպերինը (0,9 տոկոս): Դրա հետ մեկտեղ Վրաստանում Էժանացել Է բանջարեղենը (-4,2 տոկոս):

Վրաստանում տարեկան հաշվարկով գնաճն սկսել Է մեծանալ 2021 թվականի մարտից: Գնաճային գործընթացների զսպման համար հանրապետության Ազգային բանկն սկսել Է խստացել դրամական քաղաքականությունը՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով տարեկան մինչեւ 11 տոկոս: Վրաստանի Ազգային բանկը հուսով Է, որ 2022 թվականի վերջին գնաճի ցուցանիշը կկրճատվի մինչեւ նպատակային 3 տոկոս, բայց Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով, ակնհայտ Է, դրան հասնել չի հաջողվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: