Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, արարողությանը ներկա էին Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։
«Շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ` բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Հատկապես ընդգծել եմ այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը»,-նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։