Կորոնավիրուսից 75-ամյա պացիենտ է մահացել․ գրանցվել է 47 նոր դեպք

Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:

Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, սեպսիս, ռեֆրակտեր սեպտիկ շոկ։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: