ԱԺ-ի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ 1lurer.am-ին տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ին ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի մասնակիցները փորձել էին խոչընդոտել իշխող խմբակցության պատգամավորների մուտքը խորհրդարան։ Բախում էր տեղի ունեցել իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։
ՀՔԾ-ից տեղեկացրին, որ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է: