Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը:

Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում,  հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել: