Կառավարությունը մտադիր է ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը

ՀՀ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին։

«Մեր ծրագիրն է, որ այս տարի կապիտալ շինարարության ծախսերն էլ ավելի մեծացնենք, որովհետև անցած տարի արդեն աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում և մարդկային աշխատուժը ֆիզիկապես չէր հերիքում։ Այս տարի կապիտալ ծախսերի գծով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը, որպեսզի նրանք անեն նույն աշխատանքը, բայց Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը։