Մի քանի ադրբեջանցի՝ ռուս խաղաղապահների համազգեստով ներխուժել են Արցախի հայկական գյուղեր․ Փաստինֆո

«Ադրբեջանական բանակ» անվանումով հանցավոր խմբավորումները շարունակում են ռազմական հանցագործություններ իրականացնել. Այս անգամ նրանք ռուսական համազգեստով մտել են հայկական գյուղեր։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Բրիտանացի կինոռեժիսոր Էմիլ Հեսենը ինսթագրամի իր էջում հայտնել է, որ մի քանի ադրբեջանցի՝ հագնելով ռուս խաղաղապահների համազգեստ, ներխուժել են Արցախի հայկական գյուղեր ՝ տեղի բնակիչներին սպանելու եւ առեւանգելու նպատակով: Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել։ Հեսենը ցույց է տվել այն համազգեստը, որը գտել են Ադրբեջանական կողմում։

Նշենք, որ կինոռեժիսորը Մարտունիում է գտնվում։