Վանո Սիրադեղյանի դուստրը՝ հոր մասին. «Իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ»

Դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, ասաց. «Իմ հայրը մեծ մարդասեր էր եւ է՛, նրա ստեղծագործություններն ընթերցողը պետք է որ դա հասկանա, իր գրվածքներում չունի դաժանության, ագրեսիվության, մարդատյացության որեւէ նշույլ, մի՞թե մարդ կարող է կեղծել ինքն իրեն։ Իսկ քաղաքականություն ես չեմ սիրում, բայց հստակ կարող եմ ասել, որ նրա դեմ հորինված դատական ֆարսը ակնառու կերպով ցույց է տալիս այն հորինողների հոգեւոր սնանկությունը: Այդ ամենն առավելեւս արվում է հայրենասեր մարդուն իր հայրենիքից հեռու պահելու միտումով։ Իսկ թե ում է դա պետք, կիմանա ինքը՝ ֆարս հորինողը»։

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ եք մտածում նրա՝ ՀՀ վերադառնալու հնարավորության մասին, Արփին ասաց. «Եթե հայրիկը մնալու պատճառ չունենար, հաստատ կգար, հայրիկը ինչ պիտի աներ՝ գալուց բացի»,- սա, ի դեպ, մեջբերում է Վանոյի «Անանձրեւ հուլիս» պատմվածքից։ Կարդալ ավելին