Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ձերբակալված երկու անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ձերբակալված երկու անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով ձերբակալված երկու անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ անձինք Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն են։