Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու․ Ժիրայր Սեֆիլյան

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սահմանը նորից լարված է։

Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։
Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։

Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։

Լինե՛նք զգոն և միասնական։

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,- այս մասին գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։