Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպան. Տեսանյութ

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր դատարանում հանդես եկավ Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ. «Մեզ համար հասկանալի չէ, օրինակ, որ անցկացվել է նախագահական ընտրություններ ու դրա հետ ինչ կապ ունի Յուրի Խաչատուրովը, ես փորձել եմ գտնել այդպիսի գործողություններ կամ անգործություն, որը կատարել է իմ պաշտպանյալը և հստակ որևէ բան չեմ գտել»,- ասաց Պողոսյանը: Պողոսյանն ասաց, որ անձը չի կարող մեղադրվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը տվյալ պահին գործող ներպետական ատյաններով չի համարվել քրեական հանցագործություն:

«Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները, ըստ վարույթն իրականացող մարմնի, եղել են 2008 թվականի մարտից-փետրվար ամիսներին: Հիմա հարց է, արդյոք այդ ամիսներին Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներն այդ ժամանակ համարվե՞լ են քրեորեն պատժելի, թե՝ ոչ: Այս հարցին որևէ մեկը պատասխանել չի կարող, սա իրավական անորոշության գագաթնակետն է»,- նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: