Վերջին մեկ տարվա ընթացքում տրվել է 27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա․ Տիգրան Ավինյան

Վերջին մեկ տարվա ընթացքում տրվել է  27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա․ Տիգրան Ավինյան
Վերջին մեկ տարվա ընթացքում տրվել է 27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել է 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանի կառուցման լիցենիզա։ Կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով ստանձնած հանձնառություններին համահունչ ևս 100 ՄՎտ հզորությամբ միջին հզորության (առավելագույնը մինչև 5 ՄՎտ) արևային կայանների կառուցման լրացուցիչ չափաքանակ է արտոնում, որին առնչվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1934/about

Վերը նշված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. ավարտը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել նաև 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի կառուցումը։ Իրակացման ընթացքում կլինի նաև ՎԶԵԲ աջակցությամբ ներկայումս նախապատրաստվող 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների նոր ծրագիրը։

Այսպիսով, Հայաստանում 2022-ին ընդառաջ, ներկայումս գործող փոքր (մինչև 1 ՄՎտ) և ինքնավար արտադրողները ներառյալ, կունենանք շուրջ 400 ՄՎտ հզորությամբ գործող կամ կառուցման փուլում գտնվող արևային կայաններ»: