Փետրվարի 22-ին Արցախում կատարվել է 40 թեստավորում․կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Փետրվարի 22-ին  կատարվել  է  40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  2 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 Արցախում 2021 թվականին  կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2982 քաղաքացու հետազոտություն, որից  500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 430 թեստավորում:

Արցախի Առողջպահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: