Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է

Օրեր շարունակ ադրբեջանական կողմի նշանառության թիրախ դարձած՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահի դրությամբ հայկական զորքերը ստացել են հրաման՝ չկրակելու մասին: Ստեփանակերտում հանգիստ է վիճակը»,-ասաց Պողոսյանը:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։