«Արարքների համար, այդ թվում անգործության համար, պետք է պատասխանատվություն կրելու կարողություն ու խիզախություն ունենալ ու դրսևորել»․ Սաքունց

Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տա. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

Արարքների համար, այդ թվում անգործության համար, պետք է պատասխանատվություն կրելու կարողություն ու խիզախություն ունենալ ու դրսևորել։

Շատ տարօրինակ է, որ քրեական օրենսգրքի 300․1 սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ի որոշման հետ կապված դժգոհություններ չեն լսվում իշխանության ներկայացուցիչների կողմից, թե համառորեն լռության է մատնվում այն փաստը, որ անհեթեթություն էր պնդումը, թե ՍԴ-ի խնդիրը լուծված է։

Ժամանակին ընդունված լիներ իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող ժողովրդավարական պետության Սահմանադրությունը, որպիսին չի հանդիսանում ներկայիս Սահմանադրությունը, իրականացված լիներ արմատական և համակարգային վեթինգ դատաիրավական համակարգում՝ դատարան, քննչական մարմիններ, ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, այս իրավական խառնաշփոթն ու քաոսը չէինք ունենա։