Անահիտ Ավանեսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ակտիվացման մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանուևմ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է՝ արդյոք հանրության շրջանում պատվաստվելու պատրաստակամությունը մեծացել է:

Ի պատասխան՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացն էապես ակտիվացել է»,- ասված է հաղորդագրության մեջ: