Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ հաղորդագրությունը։

«Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը»։