Տիգրան Սարգսյանի գինը

Տիգրան Սարգսյանի գինը
Տիգրան Սարգսյանի գինը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին Հայաստանի տնտեսության մասին զեկույցներից մեկի քննարկմանը խոստովանել էր, որ չեն կարողացել ապահովել հավասար մրցակցային դաշտ: Ըստ վարչապետի, առանց հավասար մրցակցային դաշտի չի կարող շարժվել նաեւ տնտեսությունը: Տիգրան Սարգսյանը լռել է պատճառների մասին, թե ինչու չի հաջողվում ձեւավորել հավասար մրցակցային դաշտ: Միգուցե լռել է, որովհետեւ առանց ասելու էլ ամեն ինչ պարզ է, […]

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին Հայաստանի տնտեսության մասին զեկույցներից մեկի քննարկմանը խոստովանել էր, որ չեն կարողացել ապահովել հավասար մրցակցային դաշտ: Ըստ վարչապետի, առանց հավասար մրցակցային դաշտի չի կարող շարժվել նաեւ տնտեսությունը:

Տիգրան Սարգսյանը լռել է պատճառների մասին, թե ինչու չի հաջողվում ձեւավորել հավասար մրցակցային դաշտ: Միգուցե լռել է, որովհետեւ առանց ասելու էլ ամեն ինչ պարզ է, ինչպես մաքուր թղթի մասին հայտնի խորհրդային անեկդոտում:

Մինչդեռ, որ հավասար մրցակցությունը տնտեսության շարժիչն է, հայտնի է բոլորին: Ներկայում ավելի կարեւոր է խոսել, թե ինչու չի ստացվում հավասար մրցակցություն, ինչն է խանգարում դրան, ինչն է խանգարում անկախ դատական համակարգի ձեւավորմանը, որն էլ իր հերթին հավասար մրցակցության համար կարեւորագույն բաղադրիչներից մեկն է:

Տիգրան Սարգսյանին հավանաբար դժվար է խոսել այդ մասին: Ոչ այն պատճառով, որ նա չգիտե ինչ ասել, այլ հակառակը՝ որովհետեւ նա գիտե ինչ ասել, ու քանի որ գիտե, չի կարող ասել, որովհետեւ ստիպված կլինի շոշափել անուններ, ընդhուպ Սերժ Սարգսյանը: Բայց, խնդիրը միայն Սարգսյանը չէ: Կան անուններ, որոնք տալու դեպքում Սերժ Սարգսյանը խնդիրներ կունենա, ստիպված լինելով ընտրել վարչապետի ու այդ անունների միջեւ: Իսկ Սերժ Սարգսյանն իր նախագահությունը կառուցում է այդ «ընտրությունը» հավասարակշռելով:

Այդ իմաստով, Հայաստանում իշխանությանը հաջողվել է ձեւավորել ոչ թե հավասարություն, այլ հավասարակշռություն: Տիգրան Սարգսյանն էլ այդ հավասարակշռության խորհրդանիշն է, թեեւ ակնհայտորեն հավակնում էր դառնալ հավասարության «խորհրդանիշը»: Պատահական չէ, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները վերջին շրջանում կառուցվում են հենց նրա շուրջ:

Ընդ որում, կարող է տարօրինակ թվալ, բայց ոչ միայն ոչիշխանական ուժերը չեն կարողանում հասնել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության, այլ նաեւ Սերժ Սարգսյանն ինքը, քանի որ վարչապետը դարձել է նրա այսպես ասած ուժի եւ իշխանության միակ խորհրդանիշը:

Այդ իրավիճակն ընդհանուր առմամբ ձեռնտու է բոլորին, այդ թվում այն ուժերին, որոնք պահանջում են Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը փոխում է Տիգրան Սարգսյանին: Չէ որ դրանից հետո իրավիճակի անփոփոխության պարագայում այդ ուժերին կմնա արդեն ուղղակի թիրախ դարձնել Սերժ Սարգսյանին, ինչից համառորեն խուսափում են այդ ուժերից առնվազն երկուսը: Հետեւաբար, Տիգրան Սարգսյանը նրանց պետք է որպես գործող, ոչ թե նախկին վարչապետ: Կարդալ ավելին