Կապանում գործում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կայան

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ Երկաթուղայինների փողոցում (նախկին երկաթուղային կայարանի մերձակա տարածքում) գործում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների շարժական կայան, որտեղ կարող եք պատվաստվել ամեն օր՝ ժամը 13։00-17։00։