Երևանի քաղապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է աննախադեպ քանակությամբ դիմումներ

Երևանի քաղապետարանը ինքնակամ շինությունների մասով ստացել է 27 հազար դիմում, սա աննախադեպ քանակ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը,  Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդադառնալով շինարարական թույլտվությունների գործընթացի դանդաղ ընթանալու խնդրին:

«Բնականաբար, մեր ճարտարապետական վարչությունն աշխատում է լարված և մեծ ծավալի աշխատանք է տանում: Ես հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը, քանի որ ինչքան էլ մեծացնենք մեր հաստիքացուցակը, հնարավոր չէ միանգամից բոլոր 27 հազարին սպասարկել: Բայց շատ ինտենսիվ աշխատում ենք, որ վերջանական ի մի բերենք հաստիքացուցակի փոփոխությունը այդ ոլորտում»,- ասաց Մարությանը:

Երևանի քաղաքապետը նաև հիշեցրեց կառուցապատողներին, որ Երևան քաղաքը կառուցապատման որոշակի կանոններ ունի:

«Շատ լավ կլիներ, որ բոլոր կառուցապատողների ցանկությունները կատարվեին, բայց այդ ցանկությունները պետք է համընկնեն մեր գլխավոր հատակագծի, ձևավորման պլանի հետ»,- եզրափակեց Մարությանը: