ԱՀԿ-ի ներկայացուցիչը ենթադրել Է, որ համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին

Աշխարհը համավարակը կհաղթահարի 2022 թվականի սկզբին, բայց դա չի նշանակում, թե կորոնավիրուսն ինքը կանհետանա: Այս ենթադրությամբ հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն մարտի 5-ին Die Welt թերթում հրապարակված հարացազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ 2021 թվականը կլինի քովիդի եւս մեկ տարի: Բայց այժմ մենք կարող ենք ավելի լավ կանխատեսել իրադարձությունները եւ կառավարել դրանք: 2020 թվականին սոսկ անորոշություն Էր ինչպես առողջապահության ոլորտում, այնպես Էլ քաղաքականության ոլորտում,- ասել Է նա:

– Մեկ տարի անց մենք շատ ավելի բան գիտենք, մենք ունենք գործիքներ, ախտորոշման ծրագրեր, պատվաստում: Իմ աշխատանքում կարեւոր Է պլանավորել վաղօրոք: Ուստի ես կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համավարկը կմնա անցյալում, բայց դա չի նշանակում, թե վարակն ինքը կհեռանա»:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հորդորել Է համբերատար լինել պատվաստման հարցում. «Սկզբում միշտ պահանջարկը գերազանցում Է առաջարկին: Չի կարելի միանգամից պատվաստել ամբողջ մոլորակի բնակիչներին»: Կլյուգեի խոսքով՝ «ըստ երեւույթին, անխուսափելի Է» այն փաստը, որ ամռանը Եվրոպայում քաղաքացիների մոտ կհայտնվեն պատվաստման տեղեկաթերթիկներ, թեեւ դա ԱՀԿ-ի հանձնարականը չԷ:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան): Անցյալ տարվա մարտի 11-ին ԱՀԿ-ն այն ճանաչել Է համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: