Ռուսաստանը դիվանագետներին կոչ է արել լքել Կիևը՝ զգուշացնելով «պատասխան հարվածի» մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին տարհանել իրենց աշխատակիցներին Կիևից՝ զգուշացնելով Ուկրաինայի մայրաքաղաքին հնարավոր «պատասխան հարվածի» մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ համապատասխան նոտան ուղարկվել է դեռ մայիսի 4-ին։

Զախարովայի խոսքով՝ ռուսական բանակը կարող է զանգվածային հարված հասցնել Կիևին, եթե Ուկրաինան խախտի Ռուսաստանի կողմից մայիսի 8-9-ի համար միակողմանիորեն հայտարարված «հրադադարը»։ Նա նաև պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի սպառնացել է խափանել Մոսկվայում նախատեսված միջոցառումները։

Զելենսկին ավելի վաղ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով ընթացքում հայտարարել էր, որ Մոսկվայի շքերթի կրճատված ձևաչափը ցույց է տալիս ռուսական իշխանությունների վախը ուկրաինական դրոններից։

Մայիսի 6-ին Զելենսկին արդեն մեղադրել է Ռուսաստանին «լռության ռեժիմը» խախտելու մեջ և հայտարարել, որ Ուկրաինան «կգործի հայելային ձևով»։