Մեծ Բրիտանիան պատրաստ է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստել արդեն 16 և 17 տարեկան քաղաքացիներին, ինչը, ըստ մասնագետների, սեպտեմբերին ուսումնական շրջանին ընդառաջ կմեծացնի երեխաների շրջանում պաշտպանվածությունը կորոնավիրուսի համավարակից:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Կառավարության կողմից նման որոշման ընդունումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի տարածման արագ տեմպերով: