Մի շարք զորամասերում կատարվել են անակնկալ ստուգայցեր

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով:

Անցկացվել են նաև բացօթյա մեթոդական-գործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

Զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ և սահմանվել դրանց կատարման ժամկետները:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ հաղորդագրությունը: