Կորոնավիրուսի տարածման հավանականությունը մեծանում է հատկապես փակ հաստատություններում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում. Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բանտերն ու Պրոբացիան չթողնենք վերջում

Կորոնավիրուսի տարածման հավանականությունը մեծանում է հատկապես փակ հաստատություններում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում

ԱՄՆ, Իտալիայի (նաև այլուր) բանտերում՝ բանտարկյալների շրջանում, դժգոհությունների ալիք է սկսվել այն պատճառով, որ պետությունը սահմանափակումներ է գործադրում հարազատների հետ տեսակցություններում։ Ավելին, անգամ քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխված ազատազրկվածներին հաճախ թույլ չեն տալիս տեսակցել իրենց հարազատներին։

Եվ իսկապես, բանտը հյուրանոց կամ հոսպիտալ չէ։ Բանտի կարևորագույն ու գերխնդիրներից մեկը այնտեղ բնակվողների, աշխատողների և բանտ այցելած անձանց անվտանգության ապահովումն է՝ նվազեցնելով նաև որևէ հիվանդության ներթափանցում։

Պրոբացիայում ևս, ցանկալի է անհրաժեշտ ու բավարար նվազագույնի հասցնել շահառուների հետ, հատկապես փակ տարածություններում, իրականացվող խմբային աշխատանքները։

Չգիտեմ՝ մեր պատկան մարմիններն ինչ կանխարգելիչ քայլեր են անում/արել, բայց առաջարկում եմ, (գումարել կամ նախատեսել) առնվազն․

– Նոր առողջապահական ՊՈԱԿ-ի, ՔԿՀ Անվտանգության և ՍՀԻԱ բաժինների ակտիվ մասնակցությամբ իրականացնել իրազեկման աշխատանքներ ազատազրկվածների շրջանում։
– Խիստ ցանկալի կլիներ, որպեսզի յուրքանչյուր հիմնարկի տեղակայման մարզային կամ այլ համայնքային բուժաշխատողները լծվեին հենց ՔԿՀ աշխատակինցրեի իրազեկման ու ուսուցանման աշխատանքներին։
– Բոլոր ազատազրկվածներին (առնվազն՝ խցային տիպի հիմնարկներում) և աշխատակիցներին (առնվազն՝ 24 ժամյա, հերթփոխային աշխատակիցներին) զինել անհրաժեշտ նվազագույն հիգիենիկ պարագաներով։
– Խիստ հսկողություն սահմանել ՔԿՀ այցելությունների (այդ թվում՝ բաց տիպոի ուղղիչ հիմնարկում պատիժ կրողների տեղաշարժի) նկատմամբ։ Անհրաժեշտ նվազագույնի հասցնել որևէ քաղաքացու հետ ազատազրկվածների շփումը (առաջին կետով իրազեկման աշխատանքները խիստ կարևոր են այստեղ)։
– Անհրաժեշտ նվազագույնի հասցնել ՔԿՀ բուժական մասնաշենք, առավել ևս քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխման գործընթացը։ Ուղեկցող դասակին անպայման ապահովել անհրաժեշտ նվազագույն հիգիենիկ պարագաներով։
– Հատկապես դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ և հատկապես տուբերկուլոզով ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տեղաշարժը և արտաքին կոնտակտները հասցնել հնարավոր նվազագույնի՝ ինչպես ՔԿՀ տարածքում, այնպես էլ դրանից դուրս։
– Տեղաբաշխման հանձնաժողովներում առավելագույն ախտորոշիչ գործառույթներով զինել բժշկական անձնակազմին, հնարավորության դեպքում, նաև անհրաժեշտ նվազագույնի հասցնել Տեղաբաշխման հանձնաժողովի նիստերը ՔԿՀ-ներում»։