Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը և առավոտյան ժամերին՝ մառախուղ

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։