Հայկական կողմը դիվերսիայի փորձ չի ձեռնարկել, ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը դիվերսիայի փորձ չի ձեռնարկել, ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ
Հայկական կողմը դիվերսիայի փորձ չի ձեռնարկել, ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական Զինված ուժերի կողմից  Ղազախի ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելու մասին լուրը, որն այսօր տարածել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:

«Ապատեղեկատվություն է, դիվերսիայի փորձ չի ձեռարկվել»,- Factor.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սահմանային իրավիճակն ընդհանուր առմամբ, ըստ Հովհաննիսյանի, համեմատաբար հանգիստ է: Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հայտնել են հայկական Զինված ուժերի կողմից երեկ երեկոյան ձեռնարկված դիվերսիայի փորձ կանխելու մասին:

Այդ ընթացքում նաև հայկական կողմից, իբր, ինտենսիվ հրետակոծություն է եղել, ինչը նույնպես հայկական պաշտպանական գերատեսչությունը չի հաստատում: