Սյունիքի մարզում 0 բնակչությամբ 10 գյուղ կա

Սյունիքի մարզում 0 բնակչությամբ 10 գյուղ կա
Սյունիքի մարզում 0 բնակչությամբ 10 գյուղ կա

Սյունիքի մարզում 0 բնակչությամբ 10 գյուղ կա։ Այս հետաքրքիր տեղեկությունը հայտնում է Կադաստրի կոմիտեի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն (2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ), Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։

Այդպիսի ամենաշատ բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչ եթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը ներառված են Քաջարան իսկ Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը՝ Գորիս համայնքի կազմում։

Մյուս մարզերի «անբնակիչ բնակավայրերին» կանդրադառնանք հաջորդիվ:

Տվյալները՝ Կոմիտեի քարտեզագրության բաժնի»: