Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Մարտի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, պարոն Հրիսթեայի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է: Անդրադարձ է եղել […]

Մարտի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում, պարոն Հրիսթեայի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Դիրք Լորենցը, Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am